Միջազգային08:09, 28 Դեկտեմբեր 2017
Միջերկրական ծովում Թուրքիայի և Կիպրոսի միջև լարված դրություն է ստեղծվել

Թուրքիայի և Կիպրոսի միջև լարված իրավիճակ է ստեղծվել Միջերկրական ծովում առկա բնական գազի պաշարների շուրջ: Ըստ
Թուրքական «Milliyet» լրատվամիջովի փոխանցմամբ՝ Թուրքիան սեյսմիկ հետազոտությունների նպատակով նավ է ուղարկել Կիպրոսի ափամերձ շրջաններ, որտեղ կիպրական «Saipem 10 000» նավը իրականացնում է բնական գազի հորատման աշխատանքներ:
Դրա վերաբերյալ Կիպրոսի կառավարության խոսնակ Թուրքիային զգուշացրել է. «Մենք վճռական ենք տրամադրված, որ առաջիկայում տարածաշրջանում դառնալու ենք էներգակիր մատակարարող երկիր և այդ նպատակին հասնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը իրականացվելու են»:
Տեղեկացնենք, որ Կիպրոսի ափերում գտնվող պաշարներից չափաբաժին է ցանկանում ստանալ նաև այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը:
Աղբյուրը նշում է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում կա 3 խոշոր բնական գազի պաշարների հանքավայրեր՝ Լավիաֆան, (Կիպրոսի մոտ), Իսրայելի և Լիբանանի միջև գտնվող Թամար-Դալիթ հանքավայրը և Գազայի ջրերի մոտ գտնվող Մարի Ֆիելդ հանքավայրը:
Թուրքիան վերոնշյալ պայմանագրերը չի ճանաչում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |