Տարածաշրջան11:57, 09 Հունվար 2018
Էրդողանը գոհ է, որ «Գորշ գայլերը» նախագահական ընտրություններում աջակցելու են իրեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի այն հայտարարությանը, թե 2019թ. նախագահական ընտրություններին վերջինս աջակցելու է իրեն:
Միջանկյալ նշենք, որ MHP-ն համարվում է «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ Էրդողանը, հիշեցնելով, որ MHP-ն սահամադրական փոփոխությունների ժամանակ ևս սատարել է գործող իշխանություննյերին, ասել է.
«Նախագահական կառավարման համակարգին անցնելու նախապատրաստական աշխատանքները համերաշխության պայմաններում MHP-ի հետ կիրականացնենք, ցանկանում ենք, որ դրան մասնակցի նաև երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը»:
Էրդողանը ընդգծել է, որ ինքը կիսում է Բահչելիի մի շարք տեսակետներ Թուրքիայի ապագայի հարցում: Նա վստահություն է հայտնել, որ այն ուժերը, որոնք փորձում են Թուրքիան «մասնատել» իրենց նպատակներին չեն հասնելու և դատապարտված են անհաջողության: Բացի դրանից նա շնորհակալություն է հայտնել, որ 2019թ. ընտրություններին Բահչելին և վերջինիս կուսակցությունը իրեն է սատարելու:
Էրդողանը հայտնել է, որ առաջիկայում հանդիպելու է Բահչելիի հետ, որի ժամանակ էլ կխոսվեն MHP-ի հետ համագործակցության մանրամասների, ինչպես Թուրքիայի ապագայի վերաբերյալ մի շարք հարցերի մասին:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Բահչելիի և Էրդողանի հանդիպումը կայանալու է հունվարի 10-ին Էրդողանի նստավայրում:
Հիշեցնենք, որ 2019թ. Թուրքիայում մի քանի ընտրություններ են նախատեսված: Մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Իսկ նոյեմբերի 3-ին նախատեսված են միաժամանական և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները: ԱԶԿ-ի խնդիրն է հնարավորինս լավ պատրաստվել այդ ընտրություններին, որպեսզի 2017թ. հանրաքվեի ժամանակ գրանցված ձայների 51/49% հարաբերությունը կրկին սպառնալիք չստեղծի կուսակցության իշխանության ղեկին մնալու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |