Տարածաշրջան05:22, 09 Հունվար 2018
Թուրքիայում ցանկանում են երկարաձգել երկրում գործող արտակարգ դրությունը

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում գործող արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 3 ամսով։ Այդ մասին նա «Bloomberght»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Բոզդաղը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկվելու է առաջիկայում կայանալիք Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը նախագահելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Որոշումը պետք է կայացնի կառավարությունը, որից հետո այն կքննարկվի խորհրդարանում։
Բոզդաղը գոհությունակություն է հայտնել, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին 2019թ․ կայանալիք նախագահական ընտրություներին սատարելու է Էրդողանին։
Թուրքիայի կառավարության խոսնակը նաև անդրադարձել է 2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականների արտահանձման հարցին։ Ասել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել նրանց արտահանձնումը իրականացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները երկրում հայտարարեցին արտակարգ դրություն: Այն մի քանի անգամ արդեն երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ զանյին ձերբակալություններ են տեղի ունենանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |