Տարածաշրջան12:27, 10 Հունվար 2018
Քուրդ հրամանատար. «Եթե Թուրքիան հարձակվի, մենք մինչև վերջ կպայքարենք»

Սիրիայի «Դեմոկրատական ուժեր» (SDG-ՍԴՈՒ) խմբավորման հրամանատարներից մեկը զգուշացրել է Թուրքիային, թե ինչ հետևանքներ կլինեն վերջինիս համար, եթե հարձակում իրականացնի Սիրիայի քրդերի վրա:
Միջանկյալ նշենք, որ SDG-ի մեջ է մտնում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ը (ԺԻՋ-YPG):
Թուրքական «Sozcu» թերթի կայքը, հղում անելով «Times»-ին,նշում է, որ SDG-ի փոխհրամանատար Աբդուլ Քադիր Էֆֆենդիլլին նշել է, որ իրենք մինչև վերջին պահը կռվելու են Սիրիայում այն ուժերի դեմ, որոնք կփորձեն իրենց նկատմամբ ոտնձգություն կատարել:
«Եթե Թուրքիան հարձակվի, մենք մինչև վերջ կպայքարենք: Թուրքերը, իրանցիները, և Սիրիայի կառավարական ուժերը միայն երջանիկ կլինեն, որ մեզնից մեր ունեցածը վերցնեն: Նոր պատերազմային իրավիճակ ստեղծելու մտադրություն չունենք, սակայն ամեն ինչին պետք է պատրաստ լինենք: Դաշնակցային ուժերի հետ միասին ազատագրած մեր քաղաքներին սպառնացող ցանկացած ուժին մեր բանակը կպատասխանի»,-ասել է Էֆֆենդիլլին:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն: Մասնավորապես Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարերլ է, որ եթե Սիրիայի քրդերը վտանգ ստեղծեն իրենց սահմանների համար, ապա իրենք կներխուժեն Աֆրին և Մանբիչ, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |