Տարածաշրջան05:42, 11 Հունվար 2018
Թուրքիայի արտգործնախարար. «Իրանը և Ռուսաստանը պետք է կանգեցնեն Ասադին»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի առաջխաղացումը Իդլիբում դադարեցվի: Այդ մասին մասին հայտնում է «Yenicag» թերթի կայքը:
«Իրանը և Ռուսաստանը պետք է կանգեցնեն Ասադին: Թուրքիան արդեն 4 դիտորդական ուժ է կենտրոնացրել Իդլիբում»,-ասել Չավուշօղլուն:
Վերջինս նաև անդրադարձել է Սոչիում Սիրիայի վերաբերյալ կայանալիք ժողովին: Չավուշօղլուն շեշտել է, որ այդ ժողովին չեն մասնակցելու Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG)-ի ներկայացուցիչները: Ըստ թուրք պաշտոնյայի՝ YPG-ն ներկայացնում է Սիրիայի քրդերի միայն մի մասին: Կան այլ քրդական խմբավորումներ, որոնք նույնպես ներկայացնում են քրդերի շահերը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան YPG-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել Իդլիբ քաղաքի 14 գյուղեր: Դրանից հետո խորհրդակցության նպատակով Թուրքիայի արտգործնախարարություն էին հրավիրվել այդ երկրում Իրանի և Ռուսաստանի դեսպանները:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |