Իրավական11:07, 12 Հունվար 2018
Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումը մերժվել է

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է Սահմանադրական դատարանին (ՍԴ)` նշելով, որ դատարանը ընդդիմադիր «Zaman» թերթի լրագրողների գործով վճիռ կայացնելիս խախտել է իրավական նորմերը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը, Բոզդաղը քննադատական հայտարարության մեջ նշել է, որ այս որոշմամբ դատարանը հատել է սահմանադրությամբ և օրենքներով կանոնակարգվող սահմանները՝ կատարելով Վերաքննիչ դատարանի գործառույթները:
«Անհատների հայցադիմումների գործով վճիռ կայացնելիս Սահմանադրական դատարանը չի կարող անցնել սահամանդրությամբ և օրենքներով սահմանված նորմերը, չի կարող գործել ինչպես առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները»:
Նշենք, որ ՍԴ-ն վճռել էր, որ փակված ընդդիմադիր «Զաման» թերթի ձերբակալված լրագրողներ Շահին Ալփայի և Մեհմեթ Ալթանի իրավունքները խախտվել են: Այդ որոշմամբ լրագրողները պետք է ազատ արձակվեին:
Սակայն թուրքական «Halkinhabercisi» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ՍԴ որոշումը մերժվել է: Ալթանի և Ալփայի փաստաբանները ՍԴ-ի որոշումը ներկայացրել են 13-րդ և 26-րդ ծանր հանցագործությունների դատարաններին իրենց պաշտպանյալներին ազատ արձակելու պահանջով: Երկուսի դիմումն էլ մերժվել է:
Հիշեցնենք, որ իշխանությունների կողմից փակված «Զաման» թերթի լրագրողներ Մեհմեթ Ալթանը և Շահին Ալփայը ձերբակալվել էին 2016 թվականի հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի գործով հետաքննության շրջանակներում: Ալթանը մեղադրվում է Թուրքիայի կառավարությունը վերացնելու կամ գործունեությունը խոչընդոտելու, ահաբեկչական կազմակերպությանն անդամակեցելու, իսկ Ալփայը՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանն» անդամակցելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |