Հասարակական10:11, 12 Հունվար 2018
Անկարայի նախկին քաղաքապետ, հայատյաց Մելիհ Գյոքչեքը աշխատանք է փնտրում
Անկարայի նախկին քաղաքապետ, իր հայատյաց հայտարարությունով հայտնի Մելիհ Գյոքչեքը դիմել է «Sözcü» թերթին՝ խնդրելով իրեն աշխատանքի ընդունել։
«Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ Գյոքչեքն իր դիմումում ասել է․ «Եթե «Sözcü»-ի ղեկավարությունը հարմար գտնի, ես շատ կցանկանայի գրել «Sözcü»-ի համար։ Շատ մեծ աշխատավարձ էլ չեմ պահանջի։ Ուրիշ տեղից էլ եմ առաջարկ ստացել, բայց ես նախապատվությունը կտայի «Sözcü»- ին»։
«Sözcü»-ի ներկայացուցիչներից Ռահմի Թուրանը պատասխանել է Գյոքչեքի դիմումին․ «Ոչ մի դեպքում», -ասել է նա։
Թերթում թեմային անդրադարձ է կատարվել «ԱԶԿ-ի կողմից հալածված Գյոքչեքը «Sözcü»-ին պատմել է իր հետ կատարվածը», «Անկարայի քաղաքապետ եղած ժամանակ «Sözcü»-ի հետ անհաշտ Գյոքչեքը անկեղծացել է բոլոր հալածյալների անունից խոսող «Sözcü»-ի հետ», - վերնագրերի ներքո:
«Յուրաքանչյուր ոք կարող է ցանկություն արտահայտել, դա մարդկանց բնական իրավունքն է։ «Sözcü»-ն հրապարակեց նրա խոսքերը՝ հույսով, որ բոլոր ԱԶԿ-ականներն էլ մի օր Մելիհ Գյոքչեքի նման կգտնեն ճիշտ ուղին։
Մեր և Մելիհ Գյոքչեքի աշխարհայացքն ու ժողովրդավարության ընկալումները շատ տարբեր են։ Իհարկե, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Գյոքչեքը դառնա մեր թերթի աշխատակիցը», - նշել է Թուրանը։
Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ Գյոքչեքը հրաժարական էր տվել 2017թ․ հոկտեմբերին՝ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գլխավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |