Իրավական11:25, 12 Հունվար 2018
Թուրքիայում ահաբեկչության հետ կապի մեղադրանքով կրկին բազմաթիվ մարդիկ են հեռացվել աշխատանքից
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է օրենքի ուժ ունեցող հերթական՝ համար 697 որոշումը (KHK)։ Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո սա արդեն 31-րդ KHK-ն է։
Որոշման շրջանակներում աշխատանքից հեռացվել են 214 պետական հաստատության աշխատակից և ազգային պաշտպանության նախարարության ու ԶՈՒ 48 աշխատակից։ Հայտնի է, որ աշխատանքից հեռացնելուց բացի զինվորական կոչումներից զրկվել են ցամաքային ռազմական ուժերի 1 և ծովային ռազմական ուժերի 4 զինվորական։
Աշխատանքից հեռացվածների թվում են նաև 60 ակադեմիկոս և համալսարանների 19 վարչական աշխատակից։ Իսկ նախկինում աշխատանքից հեռացված 39 մտավորական վերականգնվել են աշխատանքում։
Աշխատանքից հեռացման հիմնավորումը կրկին նույնն է․ «Ահաբեկչական խմբավորումներին և պետության ազգային անվտանգության դեմ գործունեություն ծավալող խմբավորումների ու կառույցների հետ համագործակցություն»։
Թուրքական թերթի կայքը հրապարակել է նաև աշխատանքից հեռացվածների և վերականգնվածների ամբողջական ցուցակները։
Ինչպես նախորդ KHK-ների դեպքում՝ այս անգամ էլ անմասն չի մնացել նաև Թուրքիայի մեդիա դաշտը։ Փակվել են «YEK» հեռուստաալիքը և «HATMAR FM» ռադիոկայանը։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ «Bylock» հավելվածն օգտագործելու մեղադրանքով աշխատանքից հեռացված 1823 մարդ վերականգնվել է աշխատանքում։ Պարզվել է, որ նրանք իրենց հեռախոսներում առկա «Mor Beyin» ծրագրի պատճառով անկախ իրենց կամքից ներբեռնել են նշյալ հավելվածը։ Թուրքիայի կառավարության պնդմամբ՝ այդ հավելվածը անմիջականորեն կապված է ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |