Իրավական09:23, 13 Հունվար 2018
Էրդողանը բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընի կողմից դատարան ներկայացված հայցում Քըլըչդարօղլուն մեղադրվել է 2018թ․ հունվարի 5-ին Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանի վերաբերյալ սուր վիրավորական հայտարարություններ անելու մեջ։ Ընդդիմադիր առաջնորդից որպես բարոյական փոխհատուցում 150․000 թուրքական լիրա (40․500 դոլար) է պահանջվել։
Նշենք, որ Բեշիքթաշի ԺՀԿ-ական թաղապետ Մուրաթ Հազինեդարի՝ աշխատանքից հեռացվելու փաստի դեմ բողոքով հանդես եկած Քըլըչդարօղլուն իր ելույթում ասել էր․ «Դու մեղադրում ես մեր թաղապետին՝ գյուլենականների (FETÖ) հետ կապի մեջ։ Ես շատ լավ գիտեմ, թե դու որքան լավ գյուլենական ես։ Դու և FETÖ-ն նույն ամանից եք սնվում։ Գիտեմ՝ հիմա այստեղ այսպես խոսելուս համար նորից փոխհատուցման պահանջով դատական հայց կհարուցեք»։
Էրդողանի փաստաբանի ներկայացրած հայցում մասնավորապես նշված է․ «Մեր հանրապետության նախագահի վերաբերյալ պատասխանողի կողմից կատարած հայտարարությունները, որոնցով փորձ է արվում նախագահին մեղադրել FETÖ-ի հետ կապի մեջ, պետք է գնահատել որպես CHP – FETÖ կապի քողարկման ու ուշադրություն շեղելու փորձ․ մի կապ, որն արդեն հնարավոր էլ չէ քողարկել»։
Դատական հայցում նշել է նաև, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունները չի կարելի արդարացնել խոսքի ազատության իրավունքով, քանի որ դրանք ոտնահարում են ուրիշի անձնական կյանքի իրավունքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |