Հասարակական09:47, 15 Հունվար 2018
Թուրքիան աշխարհի 4-րդ ամենաճարպակալած երկիրն է
Ըստ ճարպակալված բնակչության ցուցանիշի՝ Թուրքիան 4-րդ երկիրն է աշխարհում: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Pres» գործակալության անցկացրած հետազոտությունից:
Վերլուծելով Առողջապահության համաշխարհային կազմակեպության տվյալները՝ «Ajans Pres»-ը պարզել է, որ Թուրքիայի բնակչության մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ։
Եվս մեկ երրորդ մասն ունի ընդգծված ավելորդ քաշի խնդիր, իսկ մյուս մեկ երրորդը ունի նորմալ քաշ։ Ընդ որում, ճարպակալումն առավել շատ տարածված է կանանց շրջանում։ Թուրքիայում վերջին տարիներին շատացել են նաև մամուլում այդ թեմային անդրադարձող լուրերը։
Այսպես, 2015թ․ մամուլում ճարպակալման վերաբերյալ 23․726 լուր է հրապարակվել, 2016թ․ լուրերի թիվը հասել է 24․608-ի, իսկ 2017թ․՝ 30․925-ի։ Մասնագետների կարծիքով՝ ճարպակալման հիմնական պատճառներից են անկանոն սննդակարգերը, նստակյաց, քիչ շարժուն կենսակերպը։
1975թ․ համեմատ ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը եռակի ավելացել է։ Եթե այդ աճն այսուհետ ևս նույն տեմպով շարունակվի, ապա 2025թ․ ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 մարդկանցից 1-ը կտառապի այս հիվանդությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |