Տարածաշրջան06:12, 16 Հունվար 2018
Չավուշօղլուն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի դաշնակցային ուժերի անունից նման որոշում կայացնել: Ըստ նրա` այդ որոշմամբ տարածաշրջանում «քաոս կստեղծվի»:
«ԱՄՆ-ն պետք է հստակեցնի՝ ում կողմից է ինքը, դաշնակիցների՞, թե՞ ահաբեկիչների: Այս հարցի շուրջ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ խոսենք պիտի: Չմոռանանք, որ Ռաքքայում նրանք իրենց խոստումը չպահեցին: Եթե Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում եք, ապա նույնը հարկ է անել Սիրիայի քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (ԺԻՋ-YPG) պարագայում: Դրանց ետևում ով ուզում է թող լինի՝ ԱՄՆ-ն, կամ այլ երկիր, մեզ դա չի հետաքրքրում»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան YPG-ին և PKK-ին նույնացնում է և համարում վերջիններիս ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |