Միջազգային07:41, 16 Հունվար 2018
Freedom House. Թուրքիան առաջին անգամ հայտնվել է ոչ ազատ երկրների ցանկում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» զեկույցը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ նախորդ տարիներին մասամբ ազատ երկրների շարքում հայտնվող Թուրքիան այս տարի արդեն առաջին անգամ հայտնվել է ոչ ազատ երկրների կատեգորիայում:
«Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է» խորագրով զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան վերջին 10 տարում ամենաշատ հետընթաց ունենած երկիրն է: Այս տարի Թուրքիան միանգամից 6 հորիզոնականով վատթարացրել է իր ազատության դիրքերը:
Որպես այս տարվա ցուցանիշի վատացման պատճառ նշվում է նախագահի ձեռքում իշխանության կենտրոնացումը, վիճելի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, ընտրված ՏԻՄ ղեկավարների փոխարինումը կառավարության կողմից նշանակվածներով, մարդու իրավունքների պաշտպանների և «պետության դավաճան» որակավորվող այլ անձանց նկատմամբ իրականացվող կամայական իրավական հետապնդումները, պետական ծառայողների դեմ շարումակվող «զտման» գործողությունները:
Նշվում է, որ այս բոլոր հանգամանքները Թուրքիայի քաղաքացիներին կարևոր թեմաների վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտել-չարտահայտելու երկընտրանքի առաջ են կանգնեցնում:
«Թուրքիայի դիրքերը 2014 թվականից սկսած սրընթաց անկում են արձանագրում: Այս վիճակը բխում է մամուլի, սոցմեդիայի օգտատերերի, ցուցարարների, քաղաքական կուսակցությունների, դատական և ընտրական համակարգերի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգություններից:
Էրդողանը իշխանական կուսակցության շարքերում գտնվող մրցակիցներին դուրս է մղել, մեդիադաշտը վերակազմավորել է իր պահանջմունքներին համապատասխան և սուպեր նախագահական համակարգ ստեղծելու համար իրականացրել է վիճելի սահմանադրական հանրաքվեն: 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին ի պատասխան՝ երկրում «վհուկների որս» սկսվել, ինչի արդյունքում ձերբակավել է 60 հազար մարդ, փակվել է 160-ից ավել լրատվական կազմակերպություն, ավելի քան 150 լրագրող բանտարկվել է:
Խորհրդարանի մեծությամբ 3-րդ կուսակցության առաջնորդները գտնվում են բանտում, ավելի քան 100 ՏԻՄ ղեկավար պաշտոնանկ է արվել»,- ասված է զեկույցի Թուրքիային վերաբերող հատվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |