Տարածաշրջան09:16, 17 Հունվար 2018
Հայոց ցեղասպանության վերաբերյալ tweet արած ընդդիմադիր գործիչը պատասխանել է Էրդողանի քննադատություններին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն պատասխանել է թվիթերյան գրառումների վերաբերյալ իր հասցեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած քննադատություններին:
Ըստ թուրքական «Superhaber.tv» լրատվական կայքի՝ Քաֆթանջըօղլուն հայտարարել է, որ պետության դեմ գրած խիստ ընդդիմադիր բնույթի գրառումների հեղինակն ինքը չէ՝ ընդունելով, որ ինքը միայն Հայոց ցեղասպանության մասին գրառումն է կատարել:
«Իմ tweet-ի մեջ գրած միակ բանը Հայոց ցեղասպանության տարելիցի օրվա քայլերթի վերաբերյալ ուղերձն է եղել: Տեղեկացրել եմ, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված քայլերթը սկսվել է ու ցեղասպանության վերաբերյալ էլի մի քանի բան եմ գրել: Դրանից բացի մնացած բոլոր գրառումներն իմ արածը չեն»,- պարզաբանել է Քաֆթանջըօղլուն:
Հիշեցնենք, որ Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»: Ցեղասպանության մասին գրառումը նախկինում Քաֆթանջօղլուի թվիթերյան հաշվից կատարված հակաիշխանական գրառումները թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ընտրվեց ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար: Երեկ՝ հունվարի 16-ին թեմային անդրադարձել էր նախագահ Էրդողանը՝ խիստ քննադատելով Քաֆթանջըօղլուին:
Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը:
«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:
Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով:
Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային։
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |