Քաղաքական11:37, 17 Հունվար 2018
Die Welt. Գերմանիան ու Թուրքիան փորձում են կարգավորել լարված հարաբերությունները
Թուրք-գերմանական լարված հարաբերությունների կարգավորման նպատակով հունվարի 17-ին Բեռլինում Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանդիպելու են թուրք պաշտոնյաների հետ:
Այդ մասին հայտնում է «Haberler» լրատվամիջոցը` հղում անելով գերմանական «Die Welt»-ին:
Թուրք-գերմանական երկխոսության ժամանակ քննարկվելու է նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակը լրագրողների հետ զրույցում նշել է. «Թուրքիայով Սիրիա գնացող և եկող ջիհադիստ ահաբեկիչները հայտնվում են նաև Գերմանիայում: Մյուս կողմից Թուրքիան բազմիցս ենթարկվել է ահաբեկիչների հարձակմանը: Այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք համագործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում»:
Աղբյուրը չի նշում, թե ովքեր են ընդգրկված թուրքական պատվիրակության մեջ:
Վերոնշյալ լուրը գերմանական պարբերականը վերնագրել է «Թուրքիան և Գերմանիան մտերմանում են ահաբեկչության դեմ պայքարում»;
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |