Հասարակական09:05, 17 Հունվար 2018
Թուրքիայի քաղաքացիները տարեկան աշխատում են 1832 ժամ
Թուրքիայի բնակիչները տարեկան աշխատում են 1․832 ժամ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը՝ այս մասին հայտնի է դարձել մամուլի ուսումնասիրությամբ զբաղվող «Interpress»-ի անցկացրած հետազոտությունից։
Ուսումնասիրելով «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) տվյալները՝ «Interpress»-ը պարզել է, թե որ երկրում մարդիկ որքան ժամ են աշխատում։
Այսպես, աշխարհում ամենից շատ աշխատում են Մեքսիկայում՝ շաբաթական 43․2 կամ տարեկան 2 հազար 246 ժամ։ Ըստ այս չափանիշի՝ երկրորդ տեղում Կոստա Ռիկան է, որտեղ քաղաքացիները տարեկան աշխատում են 2 հազար 230 ժամ։ Իսկ երրորդ հորիզոնականում Հյուսիսային Կորեան է՝ տարեկան 2 հազար 113 ժամ արդյունքով։
Թուրքիան տարեկան 1832 աշխատանքային ժամով գրավել է այս ցանկի 16-րդ հորիզոնականը։ Իսկ աշխարհում ամենից քիչ աշխատող երկիրը, պարզվում է, Գերմանիան է։ Այստեղ քաղաքացիները շաբաթական աշխատում են 26․4 ժամ, իսկ տարեկան աշխատանքային ժամերի քանակը կազմում է 1․371։
OECD-ի տվյալների համաձայն՝ աշխարհում մարդիկ տարեցտարի սկսում են ավելի քիչ աշխատել։ Օրինակ՝ 2015թ․ Մեծ Բրիտանիայում տարեկան աշխատանքային ժամերի քանակը կազմել է 1700, իսկ 2017թ․՝ 1674 ժամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |