Տնտեսական12:57, 17 Հունվար 2018
Կանադական «SOTI» ընկերությունը հեռացել է Թուրքիայից

Կանադական տեխնոլոգիական «SOTI» ընկերությունը դադարեցրել է Թուրքիայում իր բոլոր ներդրումները։ Թուրքական «Dunya.com» լրատվակայքի համաձայն՝ վերջին տարիներին մանրածախ շուկայի մի շարք միջազգային հսկաներ մեկը մյուսի հետևից փակում են Թուրքիայի իրենց խանութներն ու դադարեցնում ապրանքանիշի գործունեությունը։
«SOTI»-ն ողջ աշխարհում ունի ավելի քան 17․000 կորպորատիվ հաճախորդ, համագործակցում է 90-ից ավելի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում՝ «Lenovo», «LG», «Sony», «Huawei»։ 2015թ․ Թուրքիայում իր առաջին օֆիսը հիմնած կանադական ընկերությունը այս երկրից ղեկավարում էր ևս 12 երկրի իր ներկայացուցչությունների գործունեությունը։ Սակայն անցյալ ամիս «SOTI»-ի կանադական կետրոնը որոշում է ընդունել սառեցնել Թուրքիայում իր բոլոր ներդրումները և տեղափոխվել Արաբական միացյալ էմիրություններ։
2001թ․ պակիստանցի ներգաղթյալ Կառլ Ռոդրիգեսի կողմից հիմնված «SOTI»-ի արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլրդ դոլար։ Ընկերությունը ունի շուրջ 1000 աշխատակից։ Որոշ ժամանակ առաջ ընկերությունը գնելու մտադրություն էր հայտնել հանրահայտ «Microsoft»-ը։
Վերջին երկու տարում Թուրքիայից հեռանալու որոշում են կայացրել հոլանդական «C&A» հագուստի ցանցը, բրիտանական «River Island» և «Top Shop» ապրանքանիշները, գերմանական «Douglas» կոսմետիկայի ցանցը, կանադական «La Senza» ներքնազգեստի ապրանքանիշը, բրիտանական հսկա «Debenhams»-ը։ Իսպանական «Mango»-ն ևս փակել է Թուրքիայում իր առաջին առևտրի սրահը։ Այդ շարժումը տարածվել է նաև ինտերնետում․ փակվել է Թուրքիային սպասարկող շուրջ 30 մեծ ու փոքր մանրածախ առևտրի հարթակ, որոնց թվում՝ գերմանական հայտնի «Rocket Internet»-ն ու «Limango»-ն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |