Իրավական13:38, 18 Հունվար 2018
«Human Rights Watch»-ի ջախջախիչ զեկույցը Թուրքիայի մասին

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհի 90-ից ավելի երկրների վերաբերյալ 543 էջանոց զեկույց է հրապարակել։ «Ամերիկայի ձայնի» թուրքալեզու կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում Թուրքիան, Եգիպտոսն ու Չինաստանը ներառվել են այն երկրների ցանկում, որտեղ տիրում են մարդու իրավունքները ոտնահարող, պոպուլիստական ուժերը, իսկ ընդդիմադիրները բռնությամբ ճնշվում են։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը էապես ոչնչացրել է Թուրքիայի ժողովրդավարական համակարգը, իսկ Եվրամիությունը դեպի Եվրոպա փախստականների հոսքի կանխարգելման և անվտանգության ոլորտում համագործակցության համար այս փուլում Էրդողանի աջակցության կարիքն ունի», -ասված է զեկույցում։
Զեկույցի՝ Թուրքիային նվիրված 7 էջանոց հատվածում անդրադարձ է կատարվել 2017թ․ ապրիլին անցկացված նախագահական համակարգին անցման հանրաքվեին, 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ուժի մեջ մտած արտակարգ դրության ռեժիմին, այդ ընթացքում մամուլի նկատմամբ կիրառվող խիստ գրաքննությանը, բազմաթիվ լրագրողների և ընդդիմադիր քուրդ գործիչների բանտարկության դեպքերին։
«Իշխանության գլուխ գտնվող անձի՝ իր պաշտոնում մնալուն նպաստող նոր նախագահական համակարգը պարտություն էր մարդու իրավունքների և իրավունքի գերակայության համար։ Այս համակարգը զուրկ է գործադիրի լիազորությունների չարաշահումների դեմ որևէ վերահսկող և հավասաշակշռող մեխանիզմից։ Սահմանափակում է խորհրդարանի իրավասությունները և նախագահի կողմից իրավական հարցերի վերահսկման հնարավորություն է ստեղծում», -ասված է զեկույցում։
Արձանագրվել է, որ արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում հրապարակված օրենքի ուժ ունեցող որոշումների համաձայն աշխատանքից հեռացումները շարունակվել են նաև 2017թ․, ներկայումս այդ թիվը հասել է 110․000-ի։ Նշվել է նաև, որ 2016թ․ փակված հարյուրավոր մեդիա կառույցները, հիմնադրամները, զանազան կազմակերպություններ, հիվանդանոցներ ու ուսումնակրթական հաստատություններ փակ են մնացել նաև 2017թ․ ընթացքում։
Զեկույցի համաձայն՝ հունվարին Թուրքիայի կառավարության կողմից ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի օրենքի ուժ ունեցող որոշումները, մինչդեռ այդ հանձնաժողովն իրականում անկախ չէ։ Դրա անդամներից մի քանիսը նշանակվել են այն նույն պաշտոնյաների կողմից, որոնք հավանություն են տալիս օրենքի ուժ ունեցող որոշումների հրապարակմանը։
Զեկույցւոմ անդրադարձ է կատարվել նաև ամենախոշոր առցանց հանրագիտարանի՝ «Վիքիպեդիայի» արգելափակված լինելու փաստին, ինչպես նաև այն հանգամանքին, որ 2017թ․ առաջին 6 ամսում «Twitter»-ից բովանդակություն հեռացնելու պահանջների 45 տոկոսը ներկայացվել է Թուրքիայի կողմից։
«Human Rights Watch»-ը հիշեցրել է, որ Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջատար է․ ներկայումս ազատազրկված են մեդիա աշխարհի շուրջ 150 ներկայացուցիչ։ Իսկ նրանց դեմ անհիմն մեղադրանքներով ու առանց բավարար ապացույցների ընթացող դատավարությունները ցույց են տալիս, որ դատական համակարգը ևս անկախ չէ։ Զեկույցում մեկ առ մեկ անդրադարձ է կատարվել Թուրքիայում փակված լրատվամիջոցներին, հալածանքների ենթարկվող իրավապաշտպաններին, անվանի լրագրողներին, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) համանախագահների կալանավորման դեպքերին։ Ընդ որում, այդ հալածանքներից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում գտնվող ԱՄՆ և ԵՄ երկրների քաղաքացիները։ Նշվել է, որ անհիմն ազատազրկվածները հիմնականում մեղադրվում են ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակներում, իսկ բանտերում նրանց նկատմամբ բռնություններ ու կտտանքներ են կիրառվում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում ապաստանած շուրջ 3 մլն սիրիացի փախստականների իրավունքները ոտնահարվում են, նրանց երեխաները դպրոց հաճախելու փոխարեն շահագործվում են՝ աշխատելով անմարդկային պայմաններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |