Իրավական11:15, 18 Հունվար 2018
Թուրք գործիչ. «11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում»

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի «Ազատություն և համերաշխություն» (ÖDP) կուսակցության Անթալիայի նահանգային կառույցի ղեկավարը գրավոր հայտարարություն է տարածել:
«Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անցավ: Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, լազ, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, մահմեդական, եզդի, մահմեդական, ալևի: Նա իր մեջ կրում էր ժողովուրդների համերաշխության համընդհանուր բարությունը»,-ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ գրել է Քայաօղլուն:
Վերջինս նշել է, որ հաճախ Թուրքիայում ազգայնական դրսևորումները հանդիսանում են օրինական երևույթ, իսկ ֆաշիստական հարձակումները որակվում են որպես «Ժողովրդի բնական արձագանք»: Եվ ահա այդ ազգայնականության զոհն էլ հենց դարձավ Դինքը:
«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում: 11 տարի է դիմում ենք դատաիրավական համակարգին, կառավարությանը, խորհրդարանին, սակայն արդյունք չկա: 11 տարի է մենք փողոցում խոսում ենք այն մարդասպանների մասին, որոնք կանգնած են սպանության ետևում, սակայն նրանք մեզ չեն լսում: Հրանտին սպանողներին և վերջիններիս աջակիցներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք. դուք այլևս չեք կարողանա իրականացնել նման սպանություն: Այս հողերում դեռ ապրում են Հրանտներ և անշուշտ կշարունակեն ապրել»,-նշել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին: 2012 թ. դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկٳթյան դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման: 2014թ. Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը որոշում կայացրեց Դինքի սպանության գործը վերստին քննել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |