Հոդված12:33, 19 Հունվար 2018
Թուրք վերլուծաբանն անդրադարձել է «Աֆրինի գործողության» իրականացման շուրջ ստեղծված իրավիճակին

Թուրքական «Hurriyet» թերթի լրագրող, վերլուծաբան ու գրող Թահա Աքյոլն քննության է առել Սիրիայի Աֆրին քրդանբակ շրջանում Թուրքիայի կողմից իրականացվելիք ռազմական գործողությանը: Աքյոլը «Աֆրինի գործողություն» հոդվածում խոսել է ինչպես ցամաքում իրականացվելիք գործողության դժվարությունների, այնպես էլ՝ արտասիրիական դերակատարների դիրքորոշմանն այդ գործողությանը:
Թուրք հեղինակի կարծիքով Աֆրինում թուրքական զինված ուժերին բավական դժվար է լինելու, քանի որ նահանգն ունի 7 քաղաքային և 365 գյուղական բնակավայր, որոնց 400 հազարանոց ընդհանուր բնակչությանն 40%-ն, ըստ Աքյոլի, քրդական է: Իսկ բնակելի շրջաններում թուրքական բանակի համար առավել դժվար կլինի լուծել իր առջև դրած խնդիրը, քան դաշտային պայմաններում:
«Ահաբեկչական կազմակերպությունը (նկատի ունի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը»-ԺՄԿ-PYD) անկասկած ցանկանում է այս գործողությունը ներկայացնել որպես թուրք-քրդական բախում: Հավանական օպերացիան հոգեբանական տեսանկյունից ճիշտ կառավարելն ու աշխարհին ներկայացնելը ոչ պակաս կարևոր է, քան՝ ռազմական ու դիվանագիտական»-, կարծիք է հայտնել թուրք վերլուծաբանը:
Աքյոլն, անդրադառնալով սիրիական խնդրում առանցքային դերակատարում ունեցող ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումներին, նշում է, որ Աֆրինում ռազմական գործողություն սկսելու հարցում Թուրքիայի վճռականություն է ԱՄՆ-ին ստիպել հերքել Սիրիայում հիմնականում քրդերից կազմված 30 հազարանոց նոր սահմանային զորաջոկատ ստեղծելու մասին լուրերը:
«Սակայն դեռ հայտնի չէ՝ ԱՄՆ-ը Թուրքիային հանգստացնելու համար հետ կկանգնի՞ այդ մտադրությունից, թե ուղղակի կփոխի ստեղծվող զորախմբի անունը կամ կազմը: Արտգործնախարար Չավուշօղլուն իրավացի է՝ հայտարարելով ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ իր կասկածների մասին: Այսպես օրինակ այսօր ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Թուրքիան չպետք է այդպիսի քայլ անի՝ բռնելով հակառակ դիրքորոշում: Սա ոչ այլ ինչ է, քան աջակցություն ԺՄԿ-ին»,- ասվում է հոդվածում:
Ըստ Աքյոլի՝ Աֆրինի հարցում Թուրքիայի համար պետք է առավել կարևոր լինի Ռուսաստանի դիրքորոշումը, քանի որ ինչպես հայտարարում է ԱՄՆ-ը, Աֆրինում ամերիկացիներ չկան, այնտեղ Ռուսաստանի ու Ասադի զորքերն են:
«Երբ հունվարի առաջին օրերին Իդլիբ նահանգում (Սիրիայի-խմբ.) Ասադի զորքերը հարձակվեցին Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող զինված ընդդիմադիր խմբավորումների վրա, Թուրքիան հենց Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին կանչեց ԱԳՆ՝ պահանջելով կանգնեցնել Ասադին: Երեկ էլ Ասադի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Սիրիան պատրաստ է խոցել թուրքական ռազմական ինքնաթիռները Աֆրինի վրա հարձակման դեպքում: Այնպես որ ԱՄՆ-ի խիստ կասկածելի դիրքորոշման կողքին Ռուսաստանը և Ասադը ևս վստահություն չեն ներշնչում»,- եզրակացնում է թուրք վերլուծաբանը:
Վերջում Աքյոլը նշում է, որ եթե այս պայմաններում այնուամենայնիվ սկսվի Աֆրինի գործողությունը, իրենց (թուրք հասարակության-խմբ.) պատրականությունն է աջակցել դրան, քաղաքական գործիչների պարտականությունն է դրա համար պահանջվող դիվանագիտական հարթությունը նախապատրաստել, իսկ զինվորականներինը՝ լավ ծրագրել գործողությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |