Տարածաշրջան12:29, 19 Հունվար 2018
Թուրքիայի երկու նահանգները ծածկվել են կարմիր փոշու ամպերով (լուսանկարներ)
Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ։
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ փոշու պատճառով տարածաշրջանում ցերեկային ժամերին էլ կարծես գիշեր լինի։ Փողոցներում վառվել են ցերեկային լույսերը, վարորդները երթևեկում են լուսարձակները միացրած, տեսանելիությունը 50 մետրից պակաս է։ Անձրևի պատճառով Մարդինը նաև հոսանքազրկվել է։
Այս իրավիճակի պատճառով քաղաքներում կյանքը կաթվածահար է եղել։ Չեղարկվել են բազմաթիվ ինքնաթիռի չվերթներ, ժամանող ինքնաթիռները ուղարկվել են այլ օդանավակայաններ։ Մարդկանց մեծ մասը գերադասում է ընդհանրապես դուրս չգալ տներից։
Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ պետական ոլորտում աշխատող հաշմանդամները, խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու հղիները մեկօրյա հանգիստ են ստանում և կարող են աշխատանքի չներկայանալ։
Առողջապահության ոլոտի պատասխանատուները խորհուրդ են տվել հատկապես ասթմայով և շնչառական համակարգի այլ հիվանդություններով, սրտի հետ կապված հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանաց ու երեխաներին՝ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |