Տարածաշրջան15:01, 20 Հունվար 2018
Թուրքիան Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան

Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի «F-16» տիպի կործանիչները Աֆրինում սկսել են հրթիռակոծել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հենակետերը։
Նույն «Anadolu»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Քյութահյա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Աֆրինի գործողությունը արդեն սկսվել է։ Լուրը նաև հաստատվել էր Թուրքիայի վարչապետի կողմից։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իրականացվող օպերացիային տվել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ տեղեկացնում է, որ օպերացիայից առաջ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս և ամերիկացի պաշտոնակիցների հետ։
Սկսված ռազմագործողության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է նոր զորախումբ ստեղծել: Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացին Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական գործողություններ սկսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |