Իրավական14:13, 22 Հունվար 2018
Անկարայի դատախազությունը թվիթերյան գրառման համար պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության «(ԺԴԿ-HDP) անդամ, դերսիմցի պատգամավոր Ալիջան Օնլուի դեմ, վերջինիս՝ Twitter-ում Աֆրինի վերաբերյալ արած գրառման պատճառով:
Նշենք, որ պատգամավորը սոցիալական կայքի իր էջում անդրադարձել էր օրերս Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից սիրիական Աֆրին քաղաքում քրդերի դեմ սկսված օպերացիային՝ գրելով. «Թուրքական պետությունը հարձակվում է Աֆրինի վրա, քանի որ դեմ է քրդերին և քրդական ձեռքբերումներին»:
Դատախազության կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ պատգամավորը իր այս գրառմամբ «վիրավորել է թուրքական պետությանն ու թուրք ազգին» և, համապատասխանաբար, ՔՕ 301-րդ հոդվածով նրա դեմ հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով մինչև երկու տարվա ազատազրկում է սպառնում թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներին և իրավապահներին վիրավորելու համար։
Այս հոդվածով դատապարտվել էր «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը։ Մասնագետների մի մասը գտնում է, որ Դինքին 301-րդ հոդվածով դատապարտելը դարձավ նրա սպանության պատճառներից մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |