Տարածաշրջան09:01, 22 Հունվար 2018
Աֆրինից հետո գրոհ Մանբիչի վրա

Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության 3-րդ օրը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակը» Աֆրինից շարժվել է Մանբիչ շրջան և այնտեղ սկսել ռազմական գործողություններ քրդերի դեմ:
Միջանկյալ նշենք, որ Մանբիչը նույնպես գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այդ մասին տեղեկությունը հայտնել է «Սիրիայի ժամանակավոր կառավարություն»-ը (Ընդդիմադիր ուժեր): Առայժմ, սակայն, մանրամասներ չկան այդ բախումների մասին:
Հաթայ շրջանի ուղղությամբ քրդերի հարձակումից հետո թուրք զինվորներն էլ ավելի ուժեղ բախումների մեջ են մտել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հետ:
Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայում ընթացող զարգացումներին ուշի ուշով հետևում են միջազգային լրատվականները:
Բրիտանական «Independent» թերթի հայտնի թղթակից Փաթրիք Քոքբորնը նշել է, որ Անկարայի այդ կոշտ գործողությունը պայմանավորված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունով: Այնտեղ մասնավորապես նշվել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայի քրդական ուժերից 30 հազարանոց նոր զորախումբ ստեղծել: Չնայած ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարեց, որ հարցը սխալ է ներկայացվել, այնուամենայնիվ Աֆրինի գործողությունը ցույց տվեց, որ Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է:
«Reuters» և «Associated Press»լրատվականներն էլ ինտենսիվորեն և օպերատիվ կերպով լուսաբանել են Թուրքիայի գործողությունները Աֆրինում:
Տեղեկություն է նաև հայտվել այն մասին, որ Թուրքիայի Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը 17 քաղաքացու բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ նրանք սոցցանցերում քրդական ուժերի օգտին գրառումներ են կատարել «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |