Տարածաշրջան07:33, 22 Հունվար 2018
Սիրիայի քրդերը հրետակոծել են Թուրքիայի Հաթայ և Քիլիս նայանգները (լուսանկարներ, տեսանյութ)

Հունվարի 21-ին Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում մի քանի տեղերից հրետակոծել են Թուրքիայի սահմանակաից Հաթայ նահանգի Րեյհանլը շրջանի Փինարբաշը,Գյուլթեփե, և Մոստաֆա Քեմալ փաշա թաղամասերը և Քիլիս նահանգը:
Ըստ թուրքական «Habeler» լրատվամիջոցի՝ դրա հետևանքով սպանվել է 1 սիրիացի, 47 (17-ը սիրիացիներ) հոգի էլ վիրավորվել է, որոնցից 4 –ի վիճակը ծանր է:
Հրետակոծությունն իրականացվել է ի պատասխան Թուրքիայի գործողությունների, որոնք քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջանում հունվարի 20-ին սկսել էին «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Կրակ է բացվել նաև Թուրքիայի Քիլիս նահանգի վրա, որտեղ վնասվել է 3 հարկանոց շենք:
Տեղի ունեցածի հետևանքով մի շարք շինություններ վնասվել են:
Իրականացված հարձակումը խստորեն դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Դեպքից հետո Թուրքիայի զինուժը սկսել է ավելի ինտենսիվորեն հրթիռակոծել քրդերի հենակետերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |