Իրավական12:51, 23 Հունվար 2018
Թուրքիայում Աֆրինի գործողությունների մասին հրապարակումներ կատարողները ձերբակալվել են

Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մուղլա, Դենիզլի և Կայսերի քաղաքներում բազմաթիվ ձերբակալություններ են կատարվել՝ սոցցանցերում Աֆրինի ռազմական գործողությունների վերաբերյալ հրապարակումներ կատարելու մեղադրանքով։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալվածների թվում կան քաղաքական գործիչներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ և լրագրողներ։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության հետաքննություն է սկսել՝ սոցիալական ցանցերի միջոցով «ժողովրդի մեջ քեն և թշնամանք հրահրելու», «ահաբեկչական խմբավորումների պրոպագանդա անելու, սադրիչ գործողությունների կոչ անելու» մեղադրանքով։
Իրենց տներում ձերբակալվածների թվում են «Մարդու իրավունքների միության» (İHD) Անկարայի ղեկավար և Կալանավայրերի հանձնաժողովի անդամ Նուրայ Չեվիրմենը, նույն միության անդամ Ադնան Վուրալը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Քեմալ Բյուլբյուլը, ԺԴԿ-ի ԱՆկարայի նահանգային կառույցի ղեկավար Օսման Քոնուքչուն, ԺԴԿ-ի Անկարայի նահանգային կառույցի ղեկավար Զեյնո Բայրամօղլուն և քույրը՝ ԺԴԿ-ի Չանքայայի շրջանային կառույցի ղեկավար Ասլը Բայրամօղլուն, ԺԴԿ-ի Իզմիրի նահանգային կառույցի ղեկավար Չերքեզ Այդեմիրը, ԺԴԿ-ի Մուղլայի նահանգային ղեկավար Ֆաթոշ Ա․-ն, «Մեզոպոտամյա» գործակալության թղթակից Հայրի Դեմիրը, «Artı TV»-ի Անկարայի ներկայացուցիչ Սիբել Հյուրթաշը և ռեժիսյոր Ֆաթին Քանաթը։
Տարբեր նահանգներում և մարզերում անցկացված գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է մի քանի տասնյակի։
Նահանգապետարանի որոշմամբ Աֆրինի ռազմական գործողությունների ողջ ընթացքում առանց հատուկ թույլտվության Անկարայում բաց և փակ տարածքներում հավաքներ, մամուլի ասուլիսներ, հացադուլներ, նստացույցեր, համերգներ, տոներ ու միջոցառումներ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելը արգելվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |