Տարածաշրջան07:45, 23 Հունվար 2018
2017թ.աշխարհի ուժեղագույն բանակների շարքում Թուրքիան 8-րդն է

«Global Fire power» կազմակերպության մասնագետները կազմել են 2017թ. աշխարհի ուժեղագույն բանակ ունեցող երկրների ցուցակը:
Թուրքական «Sabah» լրատվամիջոցը, հղում անելով ընկերության ներկայացրած տվյալներին, նշում է, որ Թուրքիան այդ ցուցակում զբաղեցրել է 8-րդ տեղը:
Վերոնշյալ ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1.Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)
2. Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)
3. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ)
4. Հնդկաստան
5. Ֆրանսիա
6. Մեծ Բրիտանիա
7. Ճապոնիա
8. Թուրքիա
9. Գերմանիա
10. Իտալիա
Ավելի վաղ էլ ԱՄՆ-ի «Ժողովրդավարությունների պաշտպանության ասոցիացիայի» և «Ռազմական ինստիտուտի» մասնագետները կազմել էին Մերձավոր արևելքի առավել մարտունակ բանակների ցուցակը:
Այդ ցուցակում ևս տեղ էր գտել Թուրքիան:
Ըստ անցկացրած հետազոտությունների՝ պարզ էր դարձել, որ 2017թ. դրությամբ Թուրքիայի բանակի ակտիվ անձնակազմը կազմել էր 410.500 մարդ: Պաշտպանական բյուջեն կազմել էր 18.1մլրդ դոլար: Տանկերի քանակն էր 3.657, իսկ ռազմաօդային տեխնիկան կազմել էր 989 միավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |