Տարածաշրջան11:40, 24 Հունվար 2018
Աֆրինում ընդդիմադիր զինյալները բողոքում են թուրքական հրամանատարությունից
Թուրքիայի նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Աֆրինում քրդերի դեմ կռվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների անդամների և թուրքական հրամանատարության միջև վեճեր ծագել:
Ըստ քրդական «ANF» գործակալության՝ հունվարի 23-ին տեղի ունեցած վիճաբանություններից առաջինը ծագել է թուրք-սիրիական սահմանի Թուրքիայի Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանի հատվածում: Նշվում է, որ այդ հատվածից թուրքական զինվորների ու Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումներից մեկի մուտքը դեպի Աֆրին ապահովելու համար թուրքական կողմը սահմանին տեղադրած բետոնե բլոկներից 2 հեռացրել է: ՍԱԲ-ի զինյալների մուտքից հետո, սակայն, թուրք զինվորները չեն անցել սահմանը՝ սահմանային հատվածը կրկին փակելով բետոնե բլոկներով: Թուրքական զինվորականների այս քայլը վրդովմունք է առաջացրել ՍԱԲ-ի զինյալների շրջանում, ինչն էլ վիճաբանության պատճառ է դարձել:
Մյուս միջադեպը թուրքական հրամանատարության և Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազգային բանակ» անվանմամբ զինված խմբավորման անդամների միջև տեղի է ունեցել Աֆրինի հարևանությամբ գտնվող սիրիական Ազազ շրջանում: Զինյալները թուրքական հրամանատարությունից բողոքել են իրենց զոհերը թաքցնելու համար:
«Մինչ այժմ 490 զոհ ու վիրավոր ունենք: Ինչու՞ այդ մասին մամուլին տեղեկություն չի տրվում»,- բողոքել են զինյալները:
Թուրքական բանակի հրամանատարներն ու ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները հակադարձել են՝ նրանց ասելով. «Մինչ այժմ ձեր վրա 6 միլիարդ դոլար գումար ենք ծախսել: Ինչու՞ չեք կռվում»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |