Տարածաշրջան11:28, 24 Հունվար 2018
Թուրքիայի իշխանությունները վերահսկում են Աֆրինի դեպքերի մասին լրատվությունը

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) կառավարությանը առընթեր մամուլի և տեղեկատվության վարչության (BYEGM) հետ միասին սահմանամերձ Քիլիս և Հաթայ նահանգներում հատուկ կենտրոններ են ստեղծել:
Դրանց միջոցով թուրքական լրատվամիջոցներին տեղեկություն է տրամադրում սիրիական Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողությունների միասին:
Այդ մասին հայտնում է քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը: Աշխատանքների մեջ ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:
Կենտրոնների ստեղծման վերաբերյալ հայտարարությունում ասվել է, որ դրանց ստեղծումը նպատակ ունի «հեշտացնել» տեղական և միջազգային լրատվամիջոցների գործը:
«ANF»-ի տեղեկություններով՝ այդ կենտրոնները հսկողության տակ են պահում տեղական և միջազգային ԶԼՄ-ների լրատվամիջոցներին, որոնք լուսանկարներ և տեղեկատվություն են հրապարակում թուրք-սիրիական սահմանից:
Լուսանկարները հայտնվում են թերթերում միայն այդ կենտրոնների համաձայնությամբ և անհրաժեշտ ստուգումը անցնելուց հետո:
Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին ռազմաճակատի որոշ կետերում արգելվում է տեսանյութ նկարահանել: Թույլատրվում է միայն լուսանկարներ անել:
Հետաքրքրական է, որ այն անձինք ովքեր իրականացնում են ստուգումները, իրավունք չունեն մուտք գործել իրաքյան Քուրդիստան:
Աղբյուրը պնդում է, որ նախքան Աֆրինում Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսվելը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպում է ունեցել տեղի լրատվամիջոցների հետ և վերջիններիս որոշակի հրահանգներ տվել, թե ինչպես պետք է ներկայացվեն իրադարձությունները թուրք-սիրիական սահմանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |