Իրավական07:26, 24 Հունվար 2018
Ֆրանսիական RSF-ն դատապարտում է մամուլի նկատմամբ բռնությունները Թուրքիայում

Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ-RSF) իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի և լրատվամիջոցների դեմ կիրառվող բռնության նոր ալիքի կապակցությամբ։ Խոսքը մասնավորապես վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Աֆրինի գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցների համար սահմանած «առաջարկների» և սոցցանցերում կատարված հրապարակումների պատճառով տեղի ունեցած ձերբակալությունների մասին է։
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Աֆրինի գործողությունների շրջանակներում թուրքական մամուլին ուղղված «ազգային շահերի պաշտպանության» կոչը կազմակերպությունը բնութագրել է որպես «թուրքական մամուլը իշխանության և նրա ռազմական նպատակներին ծառայեցնելու փորձ»։
RSF-ի պաշտոնակայքում հրապարակվել են հունվարի 21-ին 15 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունները, իսկ այլ լրատվական գործակալություններին, այդ թվում՝ նաև արտասահմանյան լրատվամիջոցներին չդիմելու կոչը բնութագրվել է որպես «վհուկների որս»։ Աղբյուրն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում բազմակարծությունը վերանում է։
Իրավապաշտպան կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի գրասենյակի տնօրեն Բիհրը այս մասին ասել է․ «Այս նոր քարոզչությունը քննադատական ձայների դեմ ուղղված ճնշում է, իսկ ռազմական գործողության ետ կապված քննարկումների գրեթե իսպառ դադարեցումը ցույց է տալիս Թուրքիայում բազմակարծության ոչնչացման աստիճանը»։ Նա մտահոգիչ է համարել այն, որ Թւորքիայի կառավարությունը փորձում է լիովին իր վերահսկողության տակ վերցնել ողջ լրատվական դաշտը՝ հաշվի չառնելով անգամ այն, որ այդ կերպ սասանվում է հասարակության վստահությունն ու սաստկանում ներքին լարվածությունը։
Աֆրինի գործողությունների վերաբերյալ բոլոր հրապարակումները «ահաբեկչության պրոպագանդա» որակելը քննադատել է նաև «Human Rights Watch» միջազգային կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Էմմա Սիքնլեյր-Վեբը։ Քննադատելով ծագումով քուրդ մի շարք քաղաքացիների վերջին ձերբակալությունները՝ նա ընդգծել է․ «Սա ցույց է տալիս, որ Թուրքիայի կառավարության անհանդուրժողականությունը քննադատությունների նկատմամբ գրեթե սահմաններ չունի»։
Սիքնլեյր-Վեբը նաև նշել է, որ լրագրողներին, կառավարությանը քննադատողներին ու ակտիվիստներին լռեցնելով՝ Թուրքիան խախտում և իր սեփական օրենքները, և մարդու իրավունքների միջազգային նորմերը։
Հիշեցնենք, որ սիրիական Աֆրինում թուրքական ուժերի նախաձեռնությամբ ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ սոցցանցերում և լրատվամիջոցներում կատարված հրապարակումների առթիվ արդեն 91 մարդ է ձերբակալվել։ Նրանց թվում են հայտնի լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Ձերբակալվել են նաև քրդամետ ընդդիամդիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) մի շարք առաջնորդներ։
Հավելենք նաև, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել էր մեդիային ուղղված և 15 հոդվածից բաղկացած ցանկ, որով սահմանափակվում են Աֆրինի գործողությունների վերաբերյալ հրապարակվելիք լուրերի բովանդակությունը։ Դրանցով լրագրողներին պարտադրվում է Աֆրինի գործողությունը ներկայացնել բացառապես որպես հակաահաբեկչական գործողություն, տեղ չտալ քաղաքացիական բնակչության կրած վնասների մասին լուրերին, արտասահմանյան մամուլում տեղ գտած հնարավոր հակաթուրքական հայտարարություններին և այլն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |