Տարածաշրջան07:27, 25 Հունվար 2018
Սիրիայի քրդերի կանանց զորախումբ. «Աֆրինը Թուրքիայի համար գերեզման կդարձնենք»
Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևը՝ YPJ-ն զգուշացրել է Թուրքիային, որը ռազմական գործողություններ է սկսել քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում:
Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ նրանց կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Այսօր 6-րդ օրն է, ինչ օկուպանտ Թուրքիան և նրա հովանու տակ գտնվող հրոսակները շարունակում են անդադար հարձակվել Աֆրինի վրա: Մենք, որպես YPG-ի կանանց թև, ինչպես նաև Աֆրինի ժողովուրդը, պատմական դիմադրություն ենք ցուցաբերում: Աֆրինի հողերը Թուրքիայի և հրոսակների համար դարձնելու ենք գերեզման, նրանք զղջալու են որ ոտք են դրել այստեղ»:
Հայտարարությունում ասվել է նաև, որ թուրքական ուժերն այս մի քանի օրվա ընթացքում իրենց վրա հարձակվել են տանկերով և ռազմական ինքնաթիռներով, սակայն իրենք դիմել են պատասխան գործողությունների: Թուրքերի և քրդերի միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել հատկապես Աֆրինի Շերա, Բիլբիլե, Մաբեթա, Ջինդիրեսե, Շիյե, Րեջո գյուղերում:
«Այս տարածքներում այս օրերին ուժեղ մարտեր են գնում և դեռևս շարունակվում են: Այս մարտերում թուրք հրոսակները մեծ կորուստներ են կրել: Սակայն իրենք թաքցնում են իրենց կորուստները: Նրանց մամուլում հրապարակվում են սուտ լուրեր, թե իբր քրդական կողմն ունի շատ կորուստներ: Այնինչ վերջին 5 օրվա կռիվներում մենք տվել ենք 7 զոհ: Խոսք ենք տալիս, որ պաշտպանելու ենք մեր հողերը և մեր ժողովրդին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |