Տնտեսական13:39, 25 Հունվար 2018
«Bloomberg»-ը Թուրքիայի համար 2018թ․-ին 10% ինֆլյացիա է կանխատեսել

Ամերիկյան «Bloomberg» գործակալությունը 2018թ․ Թուրքիայի համար կանխատեսել է միջինում 10 տոկոս ինֆլյացիա։ Տարեվերջի համար ինֆլյացիայի մակարդակը կանխատեսվել է 9․1 տոկոս։ Այս մասին հայտնի է դարձել գործակալության կողմից հունվարի 19-20-ին տնտեսագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքում։
«Bloomberg»-ի կայքում տեղ գտած տվյալների համաձայն՝ նախորդ ուսումնասիրության ժամանակ Թուրքիայի համար կանխատեսվել էր ինֆլյացիայի 9․5 տոկոս միջին տարեկան և 9 տոկոս տարեվերջյան ցուցանիշ։
Հարցումների արդյուքների համաձայն՝ 2018թ․ առաջին քառորդում Թուրքիայում կգրանցվի համախառն ներքին արդյունքի 4․7 տոկոս աճ։
Նշենք, որ նախորդ հարցումները ևս նմանատիպ աճ էին կանխատեսել։ Ողջ տարվա ընթացքում երկրի տնտեսական աճի կանխատեսումը 3․8-ից հասցվել 4 տոկոսի։
Իսկ առաջիկա 12 ամիսների ընթացքում Թուրքիայում ռեցեսիայի հավանականությունը գնահատվել է 5 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |