Հասարակական07:27, 25 Հունվար 2018
Ռագըփ Զարաքոլու․ «Սարգիսը միշտ մեզ հետ կլինի»

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն «evrensel.net» կայքում իր վերջին հոդվածը նվիրել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի հիշատակին։
«Սարգիս Հացպանյանին կորցնելու լուրը ստացվեց հենց Հրանտ Դինքի հիշատակման օրերին։ Մեր ընդհանուր ընկեր Հրանտի մահվանից ընդամենը 1 օր անց՝ հունվարի 20-ին։ Այս լուրով հունվարի խավարը մի փոքր ավելի մռայլվեց․․․ Դրա համար բոլորովին չեմ սիրում հունվարը», - գրում է Զարաքոլուն։
Նա պատմում է, թե ինչպես էր Հացպանյան - Զարաքոլու- Ռեջեփ Մարաշլը եռյակը Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Ամելոյում արշավ կազմակերպել՝ «Մի թուրք, մի քուրդ և մի հայ խոսում են 1915թ․-ի մասին» խորագրով։
Այնուհետև Զարաքոլուն հիշում է, թե ինչպես է Ստամբուլի հայերի միությունը Սարգիս Հացպանյանին շնորհել «Հրանտ Դինքի ազատության ոգու և արդարության» մեդալը։ Պարգևի հանձնման արարողությունը կատարվել է արդեն Լիոնի հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում Հացպանյանը։ Դրանից առաջ էլ Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միության» նախագահ Ալի Էրդեմը Հացպանյանին միության պատվո պարգևն էր շնորհել։
«Մի նոր ցեղասպանություն կանխելու համար սկսված, սեփական ինքնորոշման իրավունքը պաշտպանող ղարաբաղյան ազատամարտին նաև Սարգիսն էր մասնակցելու։ Այդ պատերազմի ժամանակ Սարգիսը ստանձնելու էր քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման պատասխանատվությունը; Եվ նրան գրկող մի ազերի կնոջ հետ արված լուսանկարը դառնալու էր ղարաբաղյան պատերազմի սիմվոլիկ լուսանկարներից մեկը»,- գրում է Զարաքոլուն։
Հեղինակը պատմում է, որ իր՝ բանտում եղած ժամանակ Հացպանյանն ու մի շարք հայ մտավորականներ աջակցել են իրեն, հայ հեղինակները սեփական ստորագրությամբ գրքեր են ուղարկել նրան, ինչն անչափ ոգևորիչ է եղել։
«Սարգիսը միշտ աջակցել է «Belge» հրատարակչության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բարոյական և մշակութային կամուրջ ստեղծելու ջանքերին։ Նրա կենդանի հիշատակը միշտ մեզ հետ կլինի՝ քանի դեռ ողջ ենք ու պայքարում ենք ճշմարտության համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |