Հասարակական09:46, 25 Հունվար 2018
Արդյունաբերական վթարները Թուրքիայում․ 1 տարում 2006 զոհ
Թուրքիայի «Աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության խորհուրդի» (İSİG) տվյալների համաձայն՝ 2017թ. այս երկրում արդյունաբերական վթարներից 2006 մարդ է մահացել։ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ նրանցից 116-ը կանայք են, 1890-ը՝ տղամարդիկ։ Առնվազն 88-ը գաղթականներ են, հիմնականում՝ սիրիացի։
2017թ․ ընթացքում տեղի ունեցած արդյունաբերական վթարներից զոհվածների թվում կա նաև 60 երեխա (18-ից ցածր տարիքային խումբ)։ 2013թ․-ից մինչ օրս Թուրքիայում անչափահասների շրջանում աշխատանքով պայմանավորված մահերի թիվը հասնում է 260-ի։ Ներկայումս Թուրքիայում որպես բանվոր-աշակերտ աշխատում է շուրջ 1 մլն 200․000 երեխա, որոնց մեծ մասը 15-18 տարեկան է։
2017թ․ մահացածներից 433-ը զոհվել են շինարարության, 385-ը՝ գյուղատնտեսության, 272-ը՝ ապրանքափոխադրումների և տրանսպորտի, 154-ը՝ առևտրի, 166-ը՝ մետաղագործության, 93-ը՝ հանքարդյունաբերության, 89-ը՝ ՏԻՄ մարմիններում և 65-ը՝ էլեկտրաէներգիայի ոլորտում աշխատանքների ժամանակ։ Բոլոր այս դեպքերում մահվան հիմնական պատճառները եղել են վրաերթը, ավտովթարը, բարձրությունից ընկնելը, սրտի կամ ուղեղի կաթվածը, բռնությունը, էլեկտրահարումը։
Վերջին 15 տարվա ընթացքում նմանատիպ վթարների պատճառով Թուրքիայում մահացել է առնվազն 20․500 աշխատող։
Աղբյուրը մասնավորապես շինարարության ոլորտի օրինակով նկարագրում է, որ տեղի ունեցող մահացու վթարները, ըստ հենց իրենց՝ շինարարությունում աշխատողների վկայությունների, հիմնականում կարելի է որակել որպես անփութության հետևաքով հանցագործություն։ Գործատուները սովորաբար չեն ապահովում աշխատանքի նվազագույն անվտանգության պայմանները, անբարեխիղճ ու անպատասխանատու են մոտենում խնդրին։ Իսկ աշխատակիցները պարզապես այլընտրանք չունեն․ կամ պիտի աշխատեն անբարենպաստ պայմաններում, կամ գործազուրկ դառնան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |