Տարածաշրջան06:09, 25 Հունվար 2018
Թրամփը Էրդողանից պահանջել է, որ ռազմական գործողություններն Աֆրինով սահմանափակվեն

Հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց, սիրիական Աֆրին շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահական աղբյուրները նշում են, որ մասնավորապես քննարկվել է Սիրիայում Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ հունվարի 20-ին սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան:
Թրամփը խորը մտահոգություն է հայտնել Աֆրինում օրեցօր աճող լարվածության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ լարվածությունը թուլացնելու համար Թուրքիայի ռազմական գործողությունները պիտի սահմանափակվեն, հակառակ դեպքում ամերիկյան և թուրքական ուժերի միջև կարող է բախման լուրջ վտանգ առաջանալ: ԱՄՆ-ի նախագահը Էրդողանին կոչ է արել նման երևույթներից խուսափել:
Նա Էրդողանից պահանջել է, որ Թուրքիայում կալանավորված ԱՄՆ-ի քաղաքացիներն ազատ արձակվեն, ինչին Էրդողանն ասել է, որ այդ հարցը հարցով զբաղվում է դատաիրավական համակարգը, այլ ոչ թե ինքը: Թրամփը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրության առիթով:
Իր հերթին Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի քայլերը Սիրիայում որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի չափանիշներին: Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ նորից բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ջոկատներին զենքի մատակարարման դադարեցման անհրաժեշտության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |