Միջազգային08:13, 26 Հունվար 2018
Եվրոպայում քրդերը բողոքում են Թուրքիայի Աֆրին ներխուժելու համար (լուսանկարներ)

Եվրոպայում բնակվող քրդերը մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են նախաձեռնել՝ ընդդեմ Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողութանը:
Ըստ թրդական «ANF» լրատվական գործակալության՝ քրդերը տարբեր ակցիաների միջոցով պահանջել են վերջ դնել Թուրքիայի զավթողական գործողություններին և իրենց աջակցությունն են հայտնել Աֆրինում դիմադրող իրենց ազգակիցներին:
Աղբյուրը մանրամասներ է ներկայացրել որոշ քաղաքներում տեղի ունեցած ակցիաների վերաբերյալ:
Դանիայի մայրաքաղաքում մի քանի օր շարունակվող ցույցերը շարունակվել են նաև հունվարի 25-ին: Դանիայում Եվրամիության ներկայացուցչության ու Ռուսաստանի դեսպանատան առջև հավաքված քրդերը «ահաբեկիչ Պուտին», «ահաբեկիչ Թրամփ», «ահաբեկիչ Էրդողան» կարգախոսներ են հնչեցրել:
Հունաստանի մայրաքաղաքում նույնպես քրդերը նույնպես զանգվածային ակցիաներ են անցկացնում Աֆրինում տեղի ունեցող գործողությունների դեմ: Հունվարի 25-ին Աթենքի «Syntagma» այգում հավաքված քրդերը քայլերթ են կազմակերպել դեպի Աթենքում ԵՄ-ի ներկայացուցչություն:
Շվեդիայի մայրաքաղաքում քրդերը ակցիաներ են կազմակերպել ԱՄՆ-ի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց: Ցուցարարները ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին են հանձնել մի զեկույց, որում ներկայացված է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացված հանցագործությունները, ինչպես նաև շարադրված է ցուցարարների պահանջները:
Ավստրիայի մայրաքաղաքում քրդերի ցույցը տեղի է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև: Նշվում է, որ ակցիայի ընթացքում կարճատև բախում է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Հաղորդվում է, որ հուվարի 26-ին ևս նույն վայրում քրդերը բողոքի ակցիա կանցկացնեն:
Հաղորդվում է, որ քրդերը բողոքի ակցիաներ են անցկացրել Նորվեգիայի Քրիստիանսանդ, Աստիայի Գրազ, Հոլանդիայի Դեն-Հաագ և արնհեմ քաղաքներում, Ֆրանսիայի Փարիզ, Մարսել քաղաքներում, Շվեյցարիայի Ժնև ու Ցյուրիխ և եվրոպական տասնյակ այլ քաղաքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |