Քաղաքական08:18, 26 Հունվար 2018
Չավուշօղլուն հերքում է, որ Գերմանիան կասեցրել է «Leopard 2» տանկերի վաճառքը Թուրքիային
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Dunya» լրատվամիջոցը, Չավուշօղլուն անդրադարձել է Գերմանիայի կողմից նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տանկերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու խոսակցություններին:
«Leopard 2» տանկերի հարցը քննարկելու համար հանձնաժողով էր ստեղծվելու: Սակայն հանձնաժողովի նիստը հետաձգվեց: Դրանց վաճառքը սառեցնելու, կամ չեղարկելու վերաբերյալ ոչ մի խոսք չկա»,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինս նաև նշել է, որ թե Գերմանիան, թե Թուրքիան այժմ քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Եվ այդ առումով պաշտոնական Անկարան սպասում է, որ Գերմանիան աջակցի թուրքական կողմին՝ «ահաբեկչության դեմ պայքարում»:
Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Գերմանիայի բնակչության, ինչպես նաև քաղաքական գործիչների մեջ կան այնպիսի անձինք, որոնք համակրանք են ցուցաբերում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Սիգմար Գաբրիելը նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տակերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու որոշում են ընդունել: Դրա համար պատճառ էր հանդիսացել սիրիական Աֆրինում քրդերի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |