Տարածաշրջան09:57, 26 Հունվար 2018
Թուրքիայի ԶՈՒ կորուստները «Ձիթենու ճյուղ» օպերացիայում. պաշտոնական տվյալներ

Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դամիրջանը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել հունվարի 20-ին Սիրիայում քրդերի դեմ սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Դեմիրջանը հայտարարել է, որ մինչև հիմա «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ Թուրքիայի զինուժը կորցրել է 3 զինվոր, 11 հոգի էլ սպանվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից, որի հետ համատեղ է իրականացվում է գործողությունը:
Թուրքիայի բանակը ունի 130 վիրավոր, որից 82-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:
Թուրք պաշտոնյան նաև տվյալներ է ներկայացրել թուրք զինյալների կորուստների մասին: Ըստ այդմ՝ ոչնչացվել է քուրդ զինյալներին պատկանող 23 հենակետ, սպանվել 343 քուրդ զինյալ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |