Տարածաշրջան07:26, 26 Հունվար 2018
Սիրիայի ՀՕՊ համակարգերը պատրաստ են խոցել Թուրքիայի կործանիչները

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդաթը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի ներխուժումը իրենց երկիր հանդիսանում է ինքնիշխանության խախտում:
Թուրքական «Diken» թերթի կայքի փոխնացմամբ՝ նա պաշտոնական Անկարային զգուշացրել է, որ իրենց ՀՕՊ համակարգերը պատրաստ են խոցել Թուրքիայի օդուժը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան տեղի ունեցավ Ռուսաստանի համաձայնությամբ, սիրիացի պաշտոնյան ասել է.
«Մենք չգիտենք, թե Ռուսաստանը ինչ է մտածում: Չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է քայլ անել Սիրիայի անունից, կամ էլ դեմ գնալ այն սկզբունքներին, որոնք պաշտպանում է Սիրիայում: Թուրքիայի գործողությունները Սիրիայի դեմ հանդիսանում են ինքնիշխանության խախտում: Սիրիան բոլոր իրավունքները ունի ցանկացած տեսակի պատասխան տալ»:
Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք այդ պատասխանը կարող է լինել ռազմական գործողությունների տեսքով և, եթե այո, ապա արդյոք պաշտոնական Դամասկոսը կսկսի խոցել Թուրքիայի օդուժը:
«Մենք դրա մասին շատ բացահայտ ասացինք: մեր ՀՕՊ համակարգերը միշտ պատրաստի վիճակում են»,- պատասխանել է Միքդաթը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |