Տարածաշրջան06:49, 29 Հունվար 2018
Թուրքիայի բանակը Աֆրինում քրդերից վերցրել է ռազմավարական նշանակություն ունեցող լեռ

Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 9-րդ օրը՝ հունվարի 28-ին, թուրք զինվորները կարողացել են տեղի քրդական ուժերից վերցնել Բուրսեյա լեռը, որը ռազմավարական կարևոր նշականակություն ուներ:
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նշյալ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը: Լեռան գրավմանը մասնակցել են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, որի հետ էլ հենց իրականացվում է Աֆրինում ռազմական գործողությունները քրդերի դեմ:
Լուրը հաստատվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Նշվում է, որ այս պահի դրությամբ լեռան վրա բարձրացվել է արդեն Թուրքիայի պետական դրոշը:
Թուրքական «NTV» լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ թուրքական ուժերը «Սիրիայի ազատ բանակը»-ի հետ միասին Աֆրինում իրենց վերահսկողության տակ են առել 13 գյուղ, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող 4 բարձրունք:
Ըստ պաշտոնական Անկարայի տվյալների՝ մինչև հիմա սպանվել է 484 քուրդ զինյալ: Իսկ Թուրքիայի բանակը «Սիրիայի ազատ բանակը»-ի հետ միասին ունի 20 զոհ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |