Տնտեսական08:46, 29 Հունվար 2018
Թուրքիան գործազրկության մակարդակով առաջին տեղում է OECD երկրների շարքում

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (OECD), հրապարակել է «Ավելի լավ կյանքի պայմաններ» ամենամյա զեկույցը։ 35 անդամ-երկրների վերաբերյալ այս զեկույցը հրապարակվում է 2011թ․-ից, դրանում արտացոլվում են կյանքի 11 ոլորտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները։
Թուրքական «Dünya» թերթի վերլուծաբան Օսման Արոլաթի տեղեկացմամբ՝ կառույցին անդամակցող Թուրքիան մի շարք կատեգորիաներում միջինից ցածր գնահատականներ է ստացել։ Օրինակ՝ երկրում աշխատանք ունեցողների թիվը կազմում է 51 տոկոս, ինչը կառույցի անդամ այլ երկրների համեմատ ամենացածր ցուցանիշն է։
Թուրքիան առաջին հորիզոնականներում է նաև աշխատանքի անբարենպաստ պայմանների տեսակետից։ Աշխատողների 35 տոկոսը նշել է, որ աշխատավայրում ճնշման է ենթարկվում։ Նրանց 34 տոկոսը աշխատում է շաբաթական 50 ժամից ավելի։
Թուրքիան OECD-ում առաջատար է գործազրկության մակարդակով։ Միջինից ցածր են գնահատվել Թուրքիայում կրթության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները։
Թուրքիան առաջնային հորիզոնականներում է ընտրություններին մասնակցության մակարդակով՝ 74 տոկոս։ Կազմակերպության մյուս երկրներում ընտրություններին միջին մասնակցությունը 69 տոկոս է։
Թուրքիայի բնակչության միայն 61 տոկոսն է համաձայն այն մտքի հետ, որ կարող է «գիշերը փողոցում ապահով շրջել», իսկ OECD մյուս երկրներում այս չափանիշի միջին ցուցանիշը 69 տոկոս է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |