Իրավական08:08, 30 Հունվար 2018
Էրդողանը դատի է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ tweet արած ընդդիմադիր գործչին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջօղլուին՝ պահանջելով 700 հազար լիրայի (184.500 դոլար) փոխհատուցում:
Ըստ թուրքական «NTV.com» լրատվական կայքի՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունն Էրդողանի հայցի հիման վրա Քաֆթանջօղլուի վերաբերյալ Թուրքիայի հանրապետության պետական կառույցները նսեմացնելու և նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն է սկսել:
Էրդողանը 14 առանձին հայց է նարկայացրել դատախազություն՝ պահանջելով Քաֆթանջըօղլուի՝ տարբեր ժամանակներում իր հասցեին արած կոպիտ քննադատական 14 tweet-գրառումների համար 50 հազարական լիրայի փոխհատուցում:
ԺՀԿ-ական գործչի նկատմամբ ևս մեկ դատական գործընթաց էլ սկսել է Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը՝ պահանջելով 100 հազար լիրայի (26000 դոլար) փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին գրառումը, ինչպես նաև նախկինում Քաֆթանջօղլուի թվիթերյան հաշվից կատարված հակաիշխանական գրառումները թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ընտրվեց ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար: Հունվարի 16-ին թեմային անդրադարձել էր նախագահ Էրդողանը՝ խիստ քննադատելով Քաֆթանջըօղլուին:
Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը:
«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:
Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով:
Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:
Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Թուրքիայի իշխանությունները ԺՀԿ-ական Էսենյուրթի արդեն նախկին քաղաքապետին մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի անդամ լինելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |