Քաղաքական10:17, 30 Հունվար 2018
Ամերիկացի նախկին բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ Թուրքիային պիտի հանել ՆԱՏՕ-ի կազմից
Ամերիկյան բանակի նախկին բարձրաստիճան սպա, արտաքին քաղաքական վերլուծություններով հայտնի Ռալֆ Փեթերսը հայտարարել է, որ անհրաժեշտ է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Փեթերսը նմանատիպ հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապերով հայտնի ամերիկյան «Fox» մեդիա հոլդինգի մասը հանդիսացող «Fox Business» հեռուստաալիքի եթերում:
«ԱՄՆ-ի սիրիական քաղաքականությունը և Թուրքիայի հետ հարաբերություններ» թեմայով քննարկմանը Փեթերսը նշել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելից հետո ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցները քրդերն են:
«ԱՄՆ-ն չի կարողանում այս պահին օգնել քրդերին, քանի որ նրանց վրա հարձակվել է ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիան: Այդ դեպքում ԱՄՆ-ը ինչու՞ չի կարողանում Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից»,- հաղորդավարի հարցին ի պատասխան՝ Փեթերսն ասել է. «Ես 100 տոկոսով կիսում եմ այդ միտքը: Նախ կարող ենք առկախել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Այս պահին Թուրքիան հարձակվել է Մերձավոր Արևելքում, Իսրայելից հետո մեր ամենալավ դաշնակիցների՝ քրդերի վրա: Թուրքերը վատն են, քրդերը լավն են, մենք էլ հիմար ենք»:
Նշենք, որ Փեթերսը ավելի վաղ հանդես էր եկել ծավալուն հոդվածով՝ աջակցություն հայտնելով 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ձախողված հեղաշրջմանը: Ամերիկացի նախկին զինվորականը հեղաշրջման փորձն անվանել էր «Թուրքիայի վերջին հույս»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |