Իրավական11:53, 31 Հունվար 2018
Գերմանացի փաստաբան․ «Էրդողանը Թուրքիայում ահ ու սարսափ է տարածում»
Գերմանիայի փաստաբանների միության նախագահ Ուլրիխ Շելլենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրում ահ ու սարսափ է տարածում, և այդ սարսափը վերջ է դրել Թուրքիայում իրավական պետության բոլոր ազատություններին։
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Շելլենբերգը ընդգծել է, որ Անկարան չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։
«Երբ վախը տարածվում է մարդկանց մեջ, երբ մարդիկ սկսում են ավելի զգուշավոր լինել իրենց խոսքերում ու գործողություններում, իրավական համակարգն էլ դադարում է ազատ լինելուց։ Թուրքիայում հենց այդ իրավիճակն է ստեղծվել։ Էրդողանին հաջողվել է ամենուր վախ սփռել», -ասել է նա։
Գերմանացի փաստաբանն ընդգծել է, որ իրենց միությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայի իրենց գործընկերների հետ, և ինքը շատ տպավորված է անարդարությունների առաջ չհանձնվող Թուրքիայի քաղաքացիների պայքարից։
«Թուրքիայի մի շարք ոլորտներում կամայականություններ են տիրում։ Անվտանգության կառույցներն են որոշում, թե ով, երբ ու ինչ հիմնավորմամբ պիտի բանտարկվի։ Այդ կամայականություններն ուղղված են նաև փաստաբանների դեմ։ Թուրքիայում հիմա ամենատարածված մեղադրանքը ահաբեկչության աջակցությունն է, ընդ որում դրա համար բավական է համարվում ամենաչնչին կասկածն անգամ։ Օրինակ, եթե մեկը զանգել է ByLock հավելվածը օգտագործող որևէ մեկին, դա բավական է, որ նա էլ պաշտոնյաների աչքում կասկածյալների շարքում հայտնվի։
Փաստաբանները պետք է հնարավություն ունենան պաշտպանելու անգամ ամենածանր հանցանքի մեջ մեղադրվողներին, ինչպես որ լրագրողները պետք է կարողանան հարցազրույց վերցնել ցանկացած մեկից։ Բայց տեսնում ենք, որ «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը գրեթե մեկ տարի բանտարկված է և որպես գերի է պահվում Թուրքիայի իշխանությունների կողմից»,- նշել է Շելլենբերգը։
Նա հավելել է, որ ներկա դրությամբ Թուրքիայի դատաիրավական համակարգն իր ֆունկցիաները հարկ եղածի պես չի կատարում, հետևաբար տարբեր դատական խնդիրներով Թուրքիայից կարելի է ուղղակի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |