Տարածաշրջան08:58, 31 Հունվար 2018
Թուրքիայում իրականացվել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին «Bitcoin»-ով տրանսֆերը

Թուրքիայի սիրողական ֆուտբոլի առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Հարունուսթասփոր ակումբը թուրքական մեկ այլ Քարասու Քուլթուրսփորից գնել է թուրք ֆուտբոլիստ Օմեր Ֆարուք Քըրօղլուին:
Ըստ թուրքական «Sabah» լրատվամիջոցի՝ գործարքը իրականացվել է նոր սերնդի ապակենտրոնացված, թվային արժույթով՝ «Bitcoin»-ով:
Նշվում է, որ ֆուտբոլիստի համար գումարի կեսը մուծվել է «Bitcoin»-ով (0.0524B), իսկ մնացած գումարը՝ կանխիկ (2500 թուրքական լիրա): Ընդհանուր տրանսֆերի գինը կազմել է 4500 թուրքական լիրա, որը համարժեք է 575.000 դրամի:
Թուրքական աղբյուրը նշում է, որ սա ֆուտբոլի պատմության մեջ առաջին տրանսֆերն է, որն իրականացվել է «Bitcoin»-ով:
Հարունուսթասփոր ակումբը վստահություն է հայտնել, որ այս նորամուծությունը նոր էջ կբացի ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային Ֆուտբոլի համար:
Տեղեկացնենք, որ «Bitcoin»-ը թվային արժույթի նոր սերունդ է, որը ստեղծվել և աշխատում է միայն համացանցում: Ոչ ոք չի վերահսկում այն, արտարժույթի արտանետումները տեղի են ունենում աշխարհի միլիոնավոր համակարգիչների աշխատանքի միջոցով՝ օգտագործելով մաթեմատիկական ալգորիթմների հաշվարկի ծրագիր: Ծրագրի մշակողը ճապոնացի Սատոշի Նակամոտոն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |