Տարածաշրջան10:55, 31 Հունվար 2018
Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել` Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) կոմունիստ անդամ Միհրաչ Ուրալի մասնակցության վերաբերյալ:
Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝ Ուրալը Թուրքիայի կողմից մեղադրվում է թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ:
Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ Միհրաչ Ուրալի անունը կոնգրեսի մասնակիցների ցանկում նախապես նշված չի եղել:
Հիշեցնենք, որ Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության գլխավոր արդյունքը սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն է: Սահմանադրական հանձնաժողովը կփոփոխի ներկայիս սահմանադրությունը, կամ կկազմի նորը: Հանձնաժողովի կազմում կներառվեն թե՛ Սիրիայի կառավարության թե՛ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |