Իրավական09:53, 01 Փետրվար 2018
Ըստ իրավական դաշտի վիճակի՝ Թուրքիան 113 երկրներից 101-րդ տեղում է

Ամերիկյան «Համաշխարհային արդարության նախագիծը» (The World Justice Project) իր հերթական ամենամյա զեկույցն է հրապարակել՝ հիմնված 2017թ․ տվյալների վրա։
Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ զեկույցում ընդգրկված 113 երկրների ցանկում Թուրքիան 101-րդ հորիզոնականն է զբաղցրել։ Նշենք, որ նախորդ տարվա զեկույցում Թուրքիան 99-րդ տեղում էր։
Իսկ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանի 13 երկրների ցանկում այս երկիրը գրավել է վերջին հորիզոնականը, միջինից բարձր եկամուտներ ունեցող 36 երկրների ցանկում՝ 35-րդ հորիզոնականը՝ Վենեսուելայից առաջ։
Զեկույցի համար հիմք է ծառայել 110․000 ընտանիքների և 3․000 մասնագետների մասնակցությամբ անցկացված հետազոտությունը։ 194 էջանոց զեկույցում ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայությանն առնչվող 8 չափանիշների՝ պետական պաշտոնյաների իրավասությունների սահմանափակում, անօրինականության դեմ պայքար, «բաց» կառավարություն, հիմնարար իրավունքներ, կարգուկանոն և անվտանգություն, կարգավորող միջոցառումներ, քաղաքացիական իրավունք և քրեական իրավունք։
Այս 8 չափանիշներից Թուրքիայում հատկապես անբարենպաստ է պետական պաշտոնյաների իրավասությունների սահմանափակման վիճակը։ Ըստ այս չափանիշի Թուրքիան գրավել է 111-րդ հորիզոնականը, իսկ ըստ հիմնարար իրավունքների վիճակի՝ 107-րդ հորիզոնականը։
Նշենք, որ այս երկու չափանիշների, ինչպես նաև քաղաքացիական և քրեական իրավունքի վիճակը, ըստ զեկույցի, վատթարացել է ընդհանրապես ողջ աշխարհում։ Հիմնարար իրավունքների ոլորտում վատթարացում է գրանցվել 71 երկրում, պետական պաշտոնյաների գործունեության վերահսկման ոլորտում՝ 64 երկրում։
Երկրների 34 տոկոսը հետընթաց է գրանցել, 29 տոկոսը՝ առաջընթաց, իսկ 37 տոկոսի մոտ փոփոխություն չի արձանագրվել։ Ամենամեծ հետընթացը գրանցել է Ֆիլիպինները՝ նահանջելով 18 հորիզոնականով և հասնելով 88-րդ հորիզոնականին։
Ցանկի առաջին տեղերում են Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, իսկ վերջին տեղերում՝ Աֆղանստանը, Կամբոջան, Վենեսուելան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |