Տարածաշրջան10:08, 01 Փետրվար 2018
Թուրքիան պաշտոնական տվյալներ է հրապարակել Աֆրինում քրդական կողմի կորուստների վերաբերյալ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական վերջին տեղեկություններն է հաղորդել Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության շրջանակներում քրդական կողմի կորուստների վերաբերյալ:
Փետրվարի 1-ին՝ գործողության 13-րդ օրը, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական օդուժը 1 օրվա ընթացքում ոչնչացրել է քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» (YPG) 18 թիրախ:
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական ստորաբաժանումներն ու դրանց հետ քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ-ÖSO) խմբավորման կողմից սպանվել է 78 քուրդ զինյալ: Այսպիսով, ըստ թուրքական կողմի պաշտոնական տվյալների, քրդական կողմի կորուստները հասել են 790-ի:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |