Միջազգային09:27, 05 Փետրվար 2018
Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիչում գտնվող ամերիկացի զինվորներին

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը անդրադարձել է երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք թիրախավորելու են Սիրիայում տեղի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) համազգեստը կրող ցանկացած զինյալի՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելիությունը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն աջակցում է տեղի քրդական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Դեպքեր են եղել, որ ամերիկացի զինվորները իրենց համազգեստի վրա փակցրել են Սիրիայի քրդական ուժերի զինանշանը:
«Եթե Դուք Աֆրինից դրանց չհանեք, ապա «Եփրատի վահան» գործողության նման ևս մի օպերացիա կիրականացնենք: Իսկ, եթե նրանք դուրս չգան Մանբիչից, մենք կմտնենք այնտեղ և կշարժվենք մինչև Եփրատ գետի արևելք: Թիրախավորելու ենք բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը: Նույնիսկ ամերիկացիներին»,-ասել է Բոզդաղը:
Վերջինս տեղեկացրել է, որ Թուրքիան հետաքննություն է սկսել Սիրիայի քրդերի կողմից Թուրքիայի զինուժին պատկանող տանկի խոցման դեպքի վերաբերյալ: Բոզդաղի խոսքերով՝ ուսումնասիրվում է մասնավորապես, թե որ երկրին է պատկանում այն զենքը, որով խոցվել է թուրքական տանկը:
Հիշեցնենք, որ տեղի ունեցածի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |