Հոդված08:23, 05 Փետրվար 2018
BBC. Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո
«BBC»-ի թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան կատարելիք այցին ընդառաջ հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարել 2 երկրների հարաբերությունների վերջին տարիների զարգացմանը:
Հոդվածի թուրք հեղինակը հիշեցրել է, որ Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները:
«2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Ֆրանցիսկոս պապը ելույթում, հղում անելով 2001 թվականին Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ցեղասպանության վերաբերյալ ստորագրած ընդհանուր դեկլարացիային, Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Այս ելույթից հետո Անկարան հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին»,-հիշեցվում է հոդվածում:
Հեղինակը նաև հիշեցրել է Էրդողանի կոշտ արձագանքը Պապի ելույթին, որում Թուրքիայի նախագահը կրկնել էր արխիվները բացելու ու պամաբանների հանձնաժողով ստեղծելու իր մշտական «առաջարկը» և քննադատել Պապին՝ իր բնորոշմամբ պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու և սխալ հայտարարություններ անելու համար:
«Այս դեպքերից հետո Թուրքիան 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահում էր գործերի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016-ի փետրվարին երկկողմանի նախաձեռնությունների շնորհիվ Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան:
Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները կրկին բնականոն հունի մեջ մտան, սակայն համաձայն Վատիկանի աղբյուրների՝ երկու երկրների հարաբերություններում իրական մերձեցում կարող է գրանցել միայն Երուսաղեմի խնդիրը:
Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս հետո 2016-ի հունիսին Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց ցեղասպանություն բնութագրումը:
Էրդողանը Վատիկանի ու ԵՄ առաջնորդների հասցեին քննադատական հայտարարությամբ հանդես եկավ 2017-ի մարտին, երբ Հռոմի պայմանագրի 60 ամյակի առիթով Իտալիա ժամանած ԵՄ երկրների ղեկավարները հանդիպում ունեցան Պապի հետ: «Ինչու՞ են Վատիկանում հավաքվել: Պապը երբվանի՞ց է դարձել Եվրամիության անդամ: Խաչակրաց դաշինքը վերջապես ցույց տվեց իրեն»,-ասել էր Էրդողանը:
Թուրքիայի ու Վատիկանների դիրքորոշումների համընկան Մյանմարի Ռոհինգյա կոտորածների հարցում: Ֆրանցիսկոս Պապը բազմիցս խոսեց 2017-ին Մյանմարում տեղի ունեցած կոտորածների մասին՝ այնտեղի մուսուլմաններին եղբայրներ անվանելով: Պապը նույնիսկ այցելեց Մյանմար ու Բանգլադեշ, որտեղ հանդիպեց բռնությունների ենթարկված մուսուլմանների հետ: Նախօրեին իտալալան «La Stampa» թերթին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապի սրտացավ վերաբերմունքը դեպի Ռոհինգյա մուսուլմանները պետք է աշխարհի համար օրինակ լինի»- ասվում է հոդվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |