Տարածաշրջան06:21, 06 Փետրվար 2018
Haberler. Սիրիայի քրդական ուժերը զենք են ստանում 19 պետությունից

Այն բանից հետո, երբ Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված ռազմական գործողությունների ընթացքում քրդական ուժերը խոցեցին Թուրքիայի զինուժի տանկերից մեկը, թուրքական կողմը սկսել է հետաքննություն՝պարզելու համար, թե որ երկրներն են փոխանցել այդ զենքերը քրդական կողմին:
«Haberler» լրատվամիջոցի պնդմամբ՝ Սիրիայի քրդական ուժերը զենքեր են ստացել 19 երկրից, որոնք հանդիսանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ստեղծված դաշնակցային ուժերի անդամներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Քրդերին տրամադրվող զենքերի մեջ կան նաև ռուսական արտադրության հակատանկային հրթիռներ:
Նույն աղբյուրի համաձայն՝ քրդական ուժերին տրամադրված զենքերն են՝ ըստ ծագման երկրի.
«9К135 Корнет-Э» հակատանկային հրթիռ (Ռուսաստան)
«Milan» հակատանկային հրթիռ(Ֆրանսիա, Գերմանիա)
«AT-13 Metis-M (9K115-2)» հակատանկային հրթիռ (Ռուսաստան, Չինաստան)
«BGM-71 TOW» հակատանկային հրթիռ (ԱՄՆ)
«Фагот» հակահրթիռային համակարգ (Ռուսաստան)
«M79 OSA.» (նախկին Հարասլավիա)
« AT4 » (Շվեյցարիա)
Հիշեցնենք, որ թուրքական տանկի խոցման հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |